Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հին ճանապարհով»:

Լիլիթը իր նոր տեսահոլովակի մասին ասել է. «Այն ինձ համար նոր ոճում արված մի ֆիլմ-տեսահոլովակ է, որի թեմային առաջին անգամ եմ անդրադառնում: Այս աշխատանքը պատմում է ամենանվիրական արժեքների մասին»:

90-ականներ.. պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:
Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով: Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին: Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել