Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև ձեռք բերված համագործակցության պայմանավորվածությանը:

Պատգամավորը նշեց, որ դեկտեմբերի 12-ին համատեղ հայտարարությամբ հանդես են գալու, հիմա աշխատանքներ են ընթանում այդ հայտարարության հետ կապված:

«Այս պահին դրանից ավելի տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև չունեմ»,-ասաց նա և նշեց, որ այդ երեք ուժերի համագործակցությունը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների մասնակցությանը։ Հարցին, թե երեք կուսակցությունները դաշինքով են համագործակցելու, թե ոչ, նա պատասխանեց, որ դա հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել