Մեր աշխարհում դեռևս գոյություն ունեն բազմաթիվ անհայտ և չբացահայտված երևույթներ: Օրինակ՝ շատերը հավատում են, որ մահվանից հետո հոգին լքում է մարմինը և անցնում մեկ այլ տարածություն կամ աշխարհ: Եվ չնայած դրան գիտական ոչ մի ապացույց դեռևս չկա, այդ տեսությունը մնում է հավանականների շարքում:

2dba4cc0b64f8e92981cda4e4c6a8d87

Շատ մարդիկ պնդում են, որ զգացել են իրենց մտերիմի ներկայությունը նույնիսկ նրա մահվանից հետո: Հոգիները շփվել են իր հետ նշանների և զգացմունքների տեսքով: Երբեմն մեր մտերիմների հոգիները փորձում են մեզ կարևոր որևէ բան հաղորդել, օգնել մեզ կամ ուղղակի հրաժեշտ տալ: Պետք չէ անտեսել նրանց, որովհետև նրանք կարող են հուշել ձեզ ելքը դժվարին իրավիճակից: Ահա թե ինչպես հասկանալ, որ հոգին փորձում է կապ հաստատել ձեզ հետ.

1. Դուք ֆիզիկապես զգում եք ինչ-որ մեկի ներկայությունը

Հաճախ դա արտահայտվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ կամ ցրտելու տեսքով: Թվում է՝ օդը ծանրացել է և կարծես անշարժացել: Որոշ մարդկանց դա վախեցնում է: Բայց պետք չէ վախենալ: Մյուս անգամ, երբ դա կկրկնվի, ընդունեք այն և մի՛ փորձեք խուսափել:

2. Էլեկտրական սարքերի աշխատանքի տարօրինակ խափանումներ

Ոգիները, ըստ էության, էներգիայի կծիկներ են և հենց այդ պատճառով դրանք հաճախ ազդում են էլեկտրական դաշտերի աշխատանքի վրա: Օրինակ՝ ոգու առկայության դեպքում էլեկտրական լամպը կարող է թրթռալ, իսկ էլեկտրական սարքերը իրենք իրենց կարող են միանալ կամ անջատվել: Համակարգիչները կարող են իրենց տարօրինակ պահել, ռադիոն կամ հեռուստացույցը կարող են փոխել ալիքները, ավտոմեքենայի դեպքում կարող է չմիանալ շարժիչը և այլն: Այդպիսով մեր հարազատների հոգիները փորձում են ուշադրություն գրավել: Պետք չէ վախենալ կամ նյարդայնանալ: Դրանով երբեմն նրանք փորձում են մեզ զերծ պահել դժբախտությունից:

3. Նրանք այցելում են ձեզ երազներում

Ընդունված է համարել, որ երբ մենք երազում տեսնում ենք մահացած հարազատին, նշանակում է, որ նա մեզ ինչ-որ կարևոր բան է ուզում հաղորդել: Այդ երազները կարող են իրենց մեջ պարունակել շատ կարևոր հարցերի շատ կարևոր պատասխաններ: Պետք չէ այդպիսի երազին մատների արանքով նայել և վերաբերվել: Մտածեք՝ ինչ օգուտ կարող եք քաղել դրանից:

4. Ծանոթ բույրեր

Երբեմն դուք բառացիորեն կարող եք ծանոթ բույրեր զգալ, որոնք ասոցացվում են ձեզ մոտ մահացած սիրելի մարդու հետ: Դա ուշադրություն գրավելու ևս մեկ միջոց է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել