Tert.am-ը գրում է.

Քաղաքականությամբ չեմ զբաղվում: Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

Նախ` լսելով հարցը, Վարդան Ղուկասյանը ծիծաղեց, ապա ասաց. «Է՜ ուրիշ բանի մասին մտածեք… Ընկել եք ընտրությունների դարդին»:


Դիտարկմանը, թե դա առաջիկայի ամենակարևոր հարցերից է, Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Թարգի, վերջացրա, ես հեռու եմ քաղաքականությունից, հեռու… Ապրում ենք առանց քաղաքականության: Ի՞նչ կլինի որ, տենց չի՞ լինի ապրել…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել