Եվա Ռիվասը Հայաստանում է. ահա այսպիսի լուր էր վերջերս տարածվել, որի իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է երգչուհու հետ ու ստացել ոչ միայն հետաքրքրող հարցի, այլեւ նրա անձնական կյանքի, առաջիկա պլանների ու այլ մի քանի հարցերի պատասխաններ:

Եվա Ռիվասը


Երեւան գալու մասին

Օրեր առաջ մտերիմ ընկերներիցս մեկի ծննդյան տարեդարձին էի: Միջոցառման ընթացքում ֆեյսբուքյան էջումս նկարներ էի տեղադրել ու նշել, որ գտնվում եմ Երեւանում: Շատերը կարծել էին, թե Հայաստան եմ եկել, բայց, ցավոք, այդպես չէ. պարզապես ես գտնվում էի Մոսկվայի «Երեւան» ռեստորանում: Համենայն դեպս, իմ գալուստը Հայաստան սարերի ետեւում չէ:

Եվա Ռիվասը Դոմինիկյան Հանրապետությունում


Հանգստի մասին

Վերջերս եմ վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունում անցկացրած հանգստից, ուր  մեկնել էի մտերիմ ընկերուհուս հետ: Ի դեպ, շուտով նախատեսում եմ Մալդիվյան կղզիներ մեկնել: Լավ հանգիստն արդյունավետ աշխատանքի անբաժանելի մասն է կազմում:

Եվա Ռիվասը Դոմինիկյան Հանրապետությունում


Կարիերայի մասին

Կարիերաս երկրորդ շնչառություն է ստացել: Այս պահին նոր տեսահոլովակների, ֆոտոսեսիաների եւ մենահամերգ կազմակերպելու աշխատանքներ են տարվում: Մեծ ցանկություն ունեմ ծննդյանս օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն համոզված չեմ, որ այս կարճ ժամանակահատվածում կհասցնեմ պատրաստվել: Այնուամենայնիվ, կանեմ հնարավորինս: Խոստանում եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է լինելու:

Եվա Ռիվասը


Անձնական կյանքի մասին

Պետք է ասեմ, որ անձնական կյանքումս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին, կներեք, դեռ չեմ ցանկանում խոսել:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Ռիվասի անձնական արխիվից եւ Maxim-ի


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել