Արա, մեր հայ ազգը բացառապես զուրկ ա ֆանտազիաներից, երևակայությունից և էլեմենտար քթածակից, ու այդ խելքով էլ ուզում ա զբոսաշրջիկներ ներգրավել։ Այդպես էլ ոչ մեկը որևէ եկեղեցու կողքը սրբի ուրվական չի կարողանում տեսնել (էլ չեմ ասում որ այլ ազգերը ամեն մի եկեղեցու կողք մի երեք հատ ուրվական կտենաին), տենց էլ ոչ մեկը Սևանում դինոզավրերի ժամանակներից մնացած հրեշի ձայն չի կարողանում լսել, ոչ մեկը ոչ մի քարանձավից ոգիների հետքեր տենց էլ չհայտնաբերեց, էլ չեմ ասում որ ոչ մեկը Արագածի լանջերին ձնեմարդ չռաստվավ։ Արա, սենց էլ անհետաքրքիր ազգ կլինի՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել