Վերջերս մենք գրել ենք կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ տարածված թյուրընկալումների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մի քանի մոլորություն այս հիվանդության վերաբերյալ.

Մոլորություն 1. «Մամոգրաֆիան պետք է միայն այն կանանց, ովքեր ռիսկի խմբում են»

Ամենամյա մամոգրաֆիան, Քլիվլենդի կլինիկայի մասնագետների խոսքերով, պետք է 40 անց բոլոր կանանց, այլ ոչ թե միայն նրանց, ում ընտանիքում արդեն եղել են քաղցկեղի դեպքեր: Ըստ վիճակագրության ՝ ընտանեկան հիվանդության պատմության մեջ քաղցկեղի նման տեսակ ունեցող կանանց 70 տոկոսը այդ հիվանդությամբ այլ ազգականներ չունի, դրա համար էլ շատ բարդ է որոշել, թե ով է ռիսկի խմբում, իսկ ով՝ ոչ:

Մասնագետները նշում են, որ մամոգրաֆիան թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել քաղցկեղը ու սկսել բուժումը, ինչը 20 տոկոսով բարձրացնում է ողջ մնալու հավանականությունը:

Մոլորություն 2. «Կոշտուկներ հայտնաբերելու նպատակով կուրծքը շոշափելն անիմաստ է»

Անիմաստ չէ, վստահեցնում են մասնագետները: Պետք է պարբերաբար շոշափել կուրծքը, իսկ ցանկացած կասկածելի կոշտուկների դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Մոլորություն 3. «Եթե մամոգրաֆիան ոչինչ ցույց չի տվել, ուրեմն՝ ես առողջ եմ»

Ցավոք, դա դեռ ոչինչ չի նշանակում: Այո՛, սովորաբար մամոգրաֆիան կարողանում է հայտնաբերել նույնիսկ ամենափոքր ուռուցքները, սակայն դեպքերի 15 տոկոսում լինում են կեղծ բացասական պատասխաններ: Ստացվում է, որ նույնիսկ եթե մամոգրաֆիայի ժամանակ ոչինչ չեն գտել, բացառված չէ, որ կնոջ մոտ քաղցկեղ, այնուամենայնիվ, կա:

Մոլորություն 4. «Բոլոր հիվանդներին պետք է նշանակել ամենաագրեսիվ բուժումը»

Կան կրծքագեղձի քաղցկեղի շատ տեսակներ, ու յուրաքանչյուրն ունի բուժման իր ձեւը, դրա համար էլ նախապատվությունը պետք է տալ ոչ թե ամենաագրեսիվ բուժմանը, այլ այն բուժմանը, որը համապատասխանում է տվյալ հիվանդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել