Похожее изображениеՆա հրապուրիչ է, նա պարտաճանաչ է, նա ամեն ինչ անում է այնպես, ինչպես կարգն է։ Հնարավոր է, որ դու վերջապես հանդիպել ես քո երազանքների տղամարդուն, նրան, ում հետ կարող ես անցկացնել ապագա ողջ կյանքդ։
Հոգեբանության դոկտոր, «Ամուսնության կանոնները․ ձեռնարկ ամուսնացածների և հանդիպողների համար» գրքի հեղինակ Խարիետ Լերները քեզ խորհուրդ է տալիս սպասել։ Հետաձգիր շքեղ սպիտակ զգեստի և մեծ տորթի մասին երազանքներդ և ինքդ քեզ մի քանի հարցեր տուր։ Իրո՞ք այս տղամարդը կարող է երկար հարաբերություններ հաստատել, թե մի քանի տարի հետո կբաժանվես նրանից։

Հեղինակն առաջարկում է 10 հասարակ խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել քո պոտենցիալ նախկին ամուսնուց։

1․ Վառ տպավորությունները մտերմության հետ մի՛ շփոթիր։ Որքան էլ ուժեղ զգացմունքները ձգողական լինեն, չի կարելի դրանց վրա հիմնվելով իսկական հոգեկան և ամուր մտերմություն կանխատեսել։

2. Գնահատիր նրան ոչ միայն սրտով, այլ նաև գլխով։ «Կոնֆետա-փնջային» հարաբերությունների ժամանակ, մարդիկ հաճախ անգիտակցաբար ուշադրությունը կենտրոնացնում են միայն դրական հատկանիշների վրա, իսկ բացասականի համար բազմապիսի արդարացումներ են փնտրում։
Զուգընկերոջը գնահատելիս նրա մասին դատիր այնպես, ինչպես պատասխանատու պաշտոնում աշխատող կընդունեիր։

3. Պարզապես ուշադիր եղիր։
Հետևիր, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը իր ընկերների և ընտանիքի նկատմամբ, ինչպես նաև քո ընտանիքի և ընկերների հետ շփման ժամանակ։ Ոչ մի դեպքում հարկավոր չէ ձեր հարաբերությունները թաքցնել ուրիշներից։
Ուշադիր հետևիր, թե ինչպես է նա վերաբերվում իր մորը, մատուցողներին և այլոց։

4. Հետևի՛ր նաև ինքդ քեզ։ Եթե չափից շատ ես հարմարվում նրան, չափազանց շատ ես ձգտում, որպեսզի ձեր հարաբերություններն հաջողվեն, կանգ առ և փոխիր քո դիրքորոշումը․ դարձիր դիպուկ խոսք ասոող, ուժեղ և ինքնավստահ մարդ։ Այն ժամանակը, երբ դեռ դու նոր ես հանդիպում որևէ մեկին, հիանալի հնարավորություն է ընձեռնվում մարզվել և դառնալ ինքդ դու։

5. Մտածիր․ եթե նրա նկատմամբ չունենայիր ռոմանտիկ զգացմունքներ, արդյո՞ք կցանկանայիր, որ այդ տղամարդը լիներ քո լավագույն ընկերներից մեկը։ Թույլ մի՛ տուր այնպիսի վերաբերմունք, որը թույլ չէիր տալ, եթե նա պարզապես ընկեր լիներ։

6․ Ուշադրություն դարձրու այն հանգամանքի վրա, թե ինչպես ես քեզ զգում, երբ նրա կողքին ես։ Արդյո՞ք նրա հետ համատեղ անցկացրած ժամանակը բարձրացնում է քո ինքնագնահատականը, ձեր հարաբերություններից զատ՝ ստեղծո՞ւմ է մարդկանց հետ շփվելու և քո բազմաթիվ նախագծերն իրագործելու ձգտում։ Եթե դա այդպես չէ, լավ մտածիր արդյոք այդ հարաբերությունները քեզ օգուտ կբերեն։ Եթե հեռախոսով նրա հետ խոսելուց հետո դու քեզ ընկճված և վատ ես զգում, այլ տղամարդ փնտրի՛ր։

7. Հստակ գիտակցիր՝ ինչին ես պատրաստ հարմարվել, իսկ ինչին՝ երբեք։ Շատ հնարավոր է, որ կարևորություն չտաս այն հանգամանքին, որ նա սխտոր է սիրում կամ կինոյի ընթացքում բարձրաձայն խոսում է, սակայն նրա որոշ արարքները կարող են հակասել քո անձնական կանոններին։
Կազմիր ցուցակ, որտեղ կարող են լինել այնպիսի կետեր, օրինակ, տարբեր կախվածություններ, սուտ ասել, անպատասխանատվություն կամ քննադատական խոսքի նկատմամբ չափազանց զգայուն պոռթկում, որոնք անընդունելի են քո կողմից։
Եթե նրա արարքներում կգտնես քո ցուցակի կետերից որևէ մեկը, խիզախություն ունեցիր և վերջակետ դիր այդ հարաբերություններին։ Լավ է շուտ, քան ուշ։

8. Կենտրոնացիր քո անձնական կյանքի վրա, որը չի պահանջում, բայց և չի բացառում հարսանիք։ Միշտ հիշի՛ր քո անձնական նպատակների և նախապատվությունների մասին։ Եթե դու կկարծես, որ առանց այդ հարաբերությունների պարզապես չես կարող ապրել, ապա երբեք քեզ չի հաջողվի սթափ հարաբերություններ հաստատել։

Բաժանվելն․․․ անխուսափելի է։

Տխուր է, սակայն ժամանակակից կյանքի նորմալ մասն է կազմում։

Սարսափելի է, չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։

9. Մի՛ խուսափիր ընդհարումներից։ Մի՛ փորձիր քո տառապանքների հաշվին խաղաղություն պահպանել։ Երբ դու ջղագրգիռ ես կամ բարկացած, խորացրու խոսակցության թեման։ Միայն այդ դեպքում կարող ես լավ ճանաչել թե՛ նրան, թե՛ քեզ։ Խոսակցությունը տեղափոխելով այլ հարթություն՝ դու փորձով կհամոզվես, թե որքանով նա զգայուն կամ արդարացի կլինի քննադատության հանդեպ, երբ նրան կդիմես հիմնավորված խնդրանքով կամ բողոքով։

10․ Մի հավատա, որ քո սիրո ուժը կամ փնթփնթոցը հետագայում կստեղծեն որևէ բան, որն այժմ բացակայում է ձեր հարաբերություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել