Tert.am-ը գրում է.

Մեկ տարվա ընթացքում «Արմենիա» ավիաընկերությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և բազմաթիվ թռիչքներ, որոնք պլանավորում էր իրականացնել, չի իրականացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

«Մենք ցանկացել ենք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, Դուբայ և մի քանի այլ ուղղություններով, սակայն թույլտվություն չենք ստացել: Սակայն աշխատում ենք դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լոնդոն, Բրյուսել, Պրահա: Այսօրվա դրությամբ էլ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով»,-ասաց Գաիաշվիլին:

«Արմենիա» ընկերության բաժնետեր, փոխտնօրենն Ռոբերտ Օգանեսյանն էլ ասաց, որ արդեն լրանում է մեկ տարին, ինչ ավիաընկերությունը լիցենզիա է ստացել,իսկ այժմ համապատասխանելով եվրոպական բոլոր չափանիշերին՝ թույլտվություն է ստացել չվերթներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:

Օգանեսյանը տեղեկացրեց, որ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են, օրինակ` Երևան-Մոսկվա չվերթ այս պահի դրությամբ չի իրականացվում, սակայն դեկտեմբերի 24-ից կվերականգնվեն ամենօրյա չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, շարունակվում են չարտերային չվերթներ իրականացնել դեպի Թեհրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել