Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված միավորված զորախմբի մասին համաձայնագիրը շահավետ է երկու պետությունների համար էլ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կոռոտչենկոն:

«Ջանքերի միավորումն այս ուղղությամբ նպատակ ունի ապահովել տարածաշրջանային անվտանգությունը: Երկու պետությունների միջև ստեղծված միավորված զորախումբը թույլ կտա դիմակայել ցանկացած սպառնալիքի, որոնք ակտուալ կլինեն Կովկասում, թույլ կտա ավելի արագ ու ճկուն արձագանքել հնարավոր ռազմական սպառնալիքներին, որոնք կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ ռուսական ռազմաբազայի դեմ»,- շեշտեց Իգոր Կոռոտչենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել