Image result for ՀՀԿ համագումարՀՀԿ-ի համագումարի ընթացքում խոսվեց մեր երկրում բարեկեցության աճի մասին։ Սա թերևս ամենամեծ սուտն էր, որը հնչեց այդ կոմկուսի համագումարի ոճով անցկացվող և ջանասիրաբար ծափահարող ՀՀԿ-ականների ժողովին։
2008 թվականին աղքատությունը մեր երկրում կազմում էր 27 տոկոս, այսօր այն 34 տոկոսի է հասել, և Հայաստանում աղքատ է ավելի քան 900 հազար մարդ:
Իսկ թե որ խավերի հաշվին է աճել բարեկեցությունը, փորձենք հասկանալ, վստահաբար դա միջին խավը չէ, քանի որ այս խավի ռիսկային գոտում գտնվողները ժամանակի ընթացքում հատել են աղքատության շեմը, և դրա 5 տոկոսը դարձել է աղքատ, հարուստների թիվն էլ երկրում չի շատացել, նշանակում է՝ միջին խավից ոչ ոք չի կարողացել բարեկեցիկ կյանք ձեռք բերել, հարստանալ, մի շերտն էլ կա միջին խավի, որ կայուն կերպով արտագաղթում է։
Հավանաբար ՀՀԿ-ում նկատի ունեին իրենց՝ հարուստներին, օլիգարխներին, ում հարստությունն է՛լ ավելի է շատացել։ Այո՛, այս առումով ՀՀԿ-ում չէին ստում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել