Ռուբլյովկայի պատմությունը՝ որպես էլիտար բնակատեղիի, սկսվել է 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվեցին դուքսեր ու կոմսեր: Այդ ժամանակից ի վեր շրջանը սիրվեց հարուստների կողմից:

Անգամ խորհրդային տարիներին դա չփոխվեց: Այստեղ էին գտնվում Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի ամառանոցները:

Ցուցադրենք, թե ինչպես են ապրում Ռուբլյովկայի բնակիչները: Ամենաթանկ տունը, պարզվում է, արժե 57 միլիոն դոլար: Այն զբաղեցնում է 5.7 հա տարածք:

Դրա վրա տեղակայված է հիմնական տունը՝ 1 091 քմ մակերեսով, մարզահամալիր՝ լողավազանով, ընդունելությունների տնով, երկու հյուրատնով, տնտեսական կառույցներով:

  

Մյուս տունը նույնպես տեղակայված է Գորկի 2-ում, այն մի քիչ համեստ է և արժե 23 միլիոն դոլար:

Բացի առանձնատնից՝ այն ունի նաև առանձին տներ անվտանգության ծառայողների ու սպասավորների համար:

Ժուկովկայում գտնվող այս տունը ունի 1200 քմ մակերես, գինը 18 000 000 դոլար է:

Գորկի 8-ում գտնվող այս առանձնատունն արժե 14 800 000 դոլար, հողատարածքը 1 հա է:

Բարվիխում գտնվող այս տունը արժե 27 000 000 դոլար:

Գորկի 2-ում գտնվող այս առանձնատունը արժե 26 000 000 դոլար:

Մնացած տների գները պայմանագրային են, և հստակ թիվ նշված չէ, բայց կարող եք տեսնել դրանց ներսն ամբողջությամբ.

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել