Tert.am-ը գրում է.

Թալիշում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որ մասնակցելու համար 10 թալիշցի տղամարդ վերադարձել է գյուղ։ Այդ մասին Tert.am-ի հետ զրուցում տեղեկացրել էր համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։ Ավելի վաղ Թալիշում ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն էլ վստահեցրել է, որ առաջիկա ամիսներին Թալիշում մի քանի ուղղություններով կծավալվեն շինարարական մեծ աշխատանքներ:

«Նախ, կիրականացվի գյուղ տանող ճանապարհի վերականգնում, ապա՝ կկառուցվի մանկապարտեզ, հանդիսությունների տուն, գալիք տարվա սեպտեմբերի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել դպրոցը»,-վստահեցրել էր նա։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ ընդգծել էր, որ Թալիշի վերաբնակեցումը ազգային արժանապատվության, պետական արժանապատվության խնդիր է։

Tert.am-ը զրուցել է մի քանի թալիշցիների հետ, ովքեր այսօր բնակվում են Հայաստանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել