Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը, անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե Ֆրանսիան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի շուրջ ծավալվող բանակցային գործընթացում կողմերի համար դրական առաջարկներ ներկայացնել, նկատեց՝ նշանակում է, որ Ֆրանսիայի համար Ղարաբաղը կարևոր հարց է, և ֆրանսիացիները՝ ի դեմս նախագահ Օլանդի, չեն ցանկանում, որ հիմնախնդրի լուծումը մնա ռուսներին կամ ամերիկացիներին:

«Դա շատ լավ է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է միջազգային դառնա, ոչ միայն լինի ռուսական ճնշումների տակ»,- ասաց Կայծ Մինասյանը՝ նշելով, որ մի պետությունը, այս դեպքում՝ Ռուսաստանը, միայնակ չի կարող զբաղվել ԼՂ հիմնախնդրով:

Հիշեցնենք, որ օրերս Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը նշել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկներ է արել երկու երկրների նախագահներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել