Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արմեն Չիչոյանի, բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դիմումը:

2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ «Նաիրիտ գործարան»-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Կարեն Ասատրյանը։

Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 2009 թվականի մայիսի 26-ին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Նաիրիտ գործարանի» միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը։

Պարտապանը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի՝ 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 235 մլն 3232 ՀՀ դրամ, որից՝ 159 մլն 278 հազ. 876 ՀՀ դրամը՝ որպես տույժ։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է «Նաիրիտ գործարանից» հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 1 մլրդ 106 մլն 325 հազ. ՀՀ դրամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել