Comedy Club-ի անդամ, ռուս կատակերգու դերասան Գարիկ Խարլամովն ամուսնացել է երկրորդ անգամ: Նրա ընտրյալը 24-ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսն է:  Նրանց հարսանիքը կայացել է Մոսկվայում, որին  հրավիրված են եղել միայն ամենամտերիմ ընկերները:  Ավելի ուշ պարզվել է, որ զույգը կեղծ և հումորային հարսանիք է խաղացել, չնայած որ միջոցառման հյուրերը նվերներ են հանձնել ՙնորապսակներին՚:

31-ամյա Գարիկ Խարլամովը ներկայում գտնվում է ապահարզանի փուլում: Նա ամուսնացած էր Յուլյա Լեշչենկոյի հետ, ով առիթը բաց չի թողնում Ասմուսին մեղադրելու իրենց ամուսնալուծության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել