Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցությունում դեռ որևէ քննարկում չի անցկացվել գալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության ռեյտինգային ցուցակի վերաբերյալ։

«Մենք «Ժառանգությունում» որևէ ձևով քննարկում չենք անցկացրել ռեյտինգային ցուցակի հետ կապված՝ որևէ մեկի մասնակցության վերաբերյալ, նույնիսկ երեք-չորս հոգով էլ չենք խոսել իրար հետ»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ տեղյակ չէ նույնիսկ, թե ինչ տրամադրվածություն ունի այս հարցում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել