Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016թ. նոյեմբերի 30-ին կստորագրվի 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրելու է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել