1. Ծարավ լինելու դեպքում դուք կարող եք ջուր խնդրել ցանկացած հիմնարկությունում: Այդ ամենը, իհարկե, անվճար է:

2. Հաշմանդամները ԱՄՆ-ում հաշմանդամներ չեն: Նրանք մնացածի պես սովորական մարդիկ են, և նրանց համար կան բոլոր հարմարությունները:

3. Միացյալ Նահանգներում գրեթե բոլորը բարևում և ժպտում են: Դա կլինի անկեղծ, թե կեղծավոր, բոլորը քեզ կարող են հարցնել, թե ինչպես ես:

4. Եթե ամերիկացիներին դուր չի գալիս իրենց գնած ապրանքը, նրանք կարող են այն հանգիստ վերադարձնել խանութ: Պատճառը կապ չունի:

5. Պաշտոնական լեզու Միացյալ Նահանգները չունի: Թեև մեծամասնությունը շփվում են անգլերեն: Օրենսդրությունում նշված չէ երկրի պաշտոնական լեզուն:

6. Լաս Վեգասը աշխարհի ամենալուսավոր կետն է` դատելով ըստ արբանյակի լուսանկարների:

7. Էլի մարդկանց մասին: Նրանց մեծամասնությունը շատ բարեհամբույր է: Նույնիսկ եթե դուք սխալ եք, առաջինը ներողություն կխնդրեն:

8. Միացյալ Նահանգները առաջատար է պոռնոգրաֆիկ ֆիլմերի արտադրությամբ:

9. Չափահաս դառնալուց հետո ամերիկացիները շատ ինքնուրույն և ինքնավստահ են լինում և կախում չեն ունենում ծնողներից: Նրանք բավականաչափ ազատ են լինում:

10. Բարձրագույն կրթություն ստանալը ԱՄՆ-ում համարվում է հաջող կարիերայի գրավական:

11. ԱՄՆ-ում ցանկացած աշխատանք անելը ամոթալի չէ:

12. Մեծ մասը մերժելու դեպքում «ոչ» բառը չի օգտագործում, այլ օգտագործում է «maybe» բառը:

13. Ամերիկացիները չեն նեղանում, եթե իրենց երկրի մասին վատ բաներ են խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել