Image result for crisisԵրկրում տնտեսական վիճակը գնալով սարսափելի է դառնում, իրականում ի սկզբանե էր պարզ, որ այս կոռումպացված և մոնոպոլիզացված համակարգը մեզ ոչ միայն ժողովրդի, փոքր և միջին ձեռներեցներին, այլ նաև տարիներ շարունակ գործող խոշոր տնտեսվարողներ գլխին է ջարդվելու՝ տանելով բոլորին կործանման, սնանկացման, արտագաղթի։ Ամեն օր մի խոշոր ընկերություն է դադարեցնում իր գործունեությունը, և եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ ինչ-ինչ խնդիրներ, օրինակ՝ վատ մենեջմենթ և այլն, որոնք, ինչ խոսք, նույնպես ունեն որոշակի ադեցություն, կհամոզվենք, որ այս բոլոր տնտեսվարողների գոյությունն ուղղակի անհնար է, անհամատեղելի տնտեսական այս փտած համակարգի պայմաններում։
Իհարկե, այս ամենի բացասական ազդեցությունն առաջինը զգալու է ժողովուրդը, քանի որ աճում է գործազրկությունը, ինչն էլ իր հերթին մարդկանց գցում կամ աղքատության կամ էլ արտագաղթի ալիքի մեջ, բայց նրանք, ովքեր այս վիճակին են հասցրել տնտեսությունը, պետք է լավ հասկական, որ կոռուպցիան քաղցկեղ է, որով ախտահարել են այս պետությունը որպես օրգանիզմ, իսկ իրենք էլ այս քաղցկեղով հիվանդ օրգանիզմի մի մասնիկն են, և այդ չարորակ ուռուցքը մի օր իրենց էլ է հասնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել