Tert.am-ը գրում է.

Այսօր «Մուրացանի» զինվորական հոսպիտալում մահացած զինծառայողը գլխի շրջանում վիրավորումը ստացել է զորացրվելուց մեկ օր առաջ՝ հունիսի 18-ին: Զինծառայող Նարեկ Ասատրյանը ընտանիքի միակ զավակն է եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզ, Կարենիս գյուղ ղեկավար Արմեն Բաղդասարյանը:

«Նարեկը տան միակ զավակն էր, գյուղում հարգված երիտասարդ էր, խելացի, համեստ: Համարյա վեց ամիս է, սպասում էինք, որ Նարեկը մի օր կապաքինվի, բայց...: Մեր համագյուղացին մասնակցել էր քառօրյա պատերազմին, անցել էր պատերազմի միջով, սակայն հունիսի 18-ին, զորացրվելուց մեկ օր առաջ Մատաղիսում ծանր վիրավորում էր ստացել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել