Tert.am-ը գրում է.

Ընտրական գործընթացները կազմակերպելու տեխնիկական կողմն ապահովելու գործընթացը դրական տեղաշարժեր է արձանագրել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նորություն կա ՄԱԿ-ից, որին իշխանությունն ու ընդդիմությունը դիմել էին ընտրությունների կազմակերպման տեխնիկական անհրաժեշտ սարքավորումները ֆինանսավորելու հարցով, նշեց. «Նորություն կա՝ գործընթացը շարունակվում է, բավական դրական շարժեր կան…»:

Հարցին՝ ֆինանսավորումը ամբողջական կլինի՞, թե՞ մասնակի, նախարարը պատասխանեց. «Դեռ ոչ վերջնական է, բայց ենթադրում ենք, որ ամբողջական գումարը կտրամադրվի… Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ գործընթացը շարունակվում է: Մենք լավատեսորեն ենք տրամադրված»:

Հիշեցնենք, որ ԱԺ 5 խմբակցությունները դիմել էին Միավորված ազգերի կազմակերպությանը` խնդրելով դերակատարություն ունենալ ընտրական գործընթացներում տեսախցիկների, տեսախցիկների հետ առնչություն ունեցող սարքավորումների գնման և այլ բաղադրիչներում նրանց փորձառությունը կիրառելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել