10-best-kisses-in-famous-artworks-rene-magritte-the-loversWnews.am-ը գրում է.

Անգամ եթե չեք հավատում նման բաների, կարծում եմ` հետաքրքրությամբ կկարդաք:

Խոյ Հորոսկոպի այս նշանը   տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Նրանք անսպասելի ու կրքոտ համբույրների սիրահար են, ընհանրապես, խոյերը սիրում են համբուրվել: Միայն թե նրանց պետք է իսկապես դուր գալ:

Ցուլ Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

Խեցգետին Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել