Призрак девочки на фото

Սոցիալական ցանցերից մեկում, որտեղ հիմնականում օգտատերերը իրենց հուզող հարցերն են բարձրացնում ու պատասխաններ ստանում այլ օգտատերերից, մի այսպիսի հարցադրում տեսա՝ «Ո՞րն է ամենամիստիկ լուսանկարը, որը երբևէ տեսել եք»։ Թոփ մեկնաբանությունը հենց այս լուսանկարն էր, որտեղ փոքրիկ աղջիկը աջ անկյունում կանգնած լաց է լինում։ Փորձեցի այլ ինֆորմացիա գտնել այս նկարի մասին ու նման մի բան գտա։ Գրում են, որ երեկույթի ընթացքում փոքրիկ աղջիկն անընդհատ բողոքել է, թե իրեն մեկ այլ աղջիկ անհանգստացնում է, ու անընդհատ լաց է եղել։ Բայց մեծերը դրան ուշադրություն չեն դարձրել, քանի որ այլ երեխա չի եղել տանը։ Հետագայում նայելով երեկույթի ժամանակ արված այս լուսանկարը` տեսել են, որ նկարում իսկապես մեկ այլ երեխա էլ է երևում։ Կտեսնեք, եթե նայեք ձախից 2-րդ և 3-րդ կանանց ոտքերի մոտ։

Призрак девочки на фото

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել