Tert.am-ը գրում է.

ԱԺ կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունները գերկարևոր են հաջորդ գումարման Ազգային ժողովի, քաղաքական դաշտի համար. նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ ԱԺ նախագահը, ինչպես հիմա է, միանձնյա չի հաստատելու նիստի օրակարգը, այլ դա անելու է ԱԺ խորհուրդը, որը պետք է ստեղծվի:

«Նիստը վարողների և ԱԺ ղեկավարության մասով, հազար ներողություն, բայց ԱԺ այս հատվածում մենք 3-ով նստած ենք կարծես ոչ թե որպես ԱԺ-ի կողմից ընտրված ներկայացուցիչներ, այլ մարդիկ, որ կողքի փողոցից եկել ու նիստ են վարում: Սիրելի՛ բարեկամներ, դուք եք մեզ ընտրել, և երբ ես լսում եմ, որ նեղանում եք, քննադատում եք՝ ինչու եք խոսափողն անջատում, ձայնից զրկում...Կանադայի օրինակը բերեցիք, այդ կանադացիներին բերեք, մեր դահլիճում նստացրեք ու ցույց տվեք, թե մեր պատգամավորները պարբերաբար ինչպես են խախտում կանոնակարգ-օրենքը, ինչպես են Հարկային օրենսգրքից խոսում Յուպիտերի ու Մարսի մասին: Չի կարելի: Եթե մի բանն ասում եք, ամբողջությամբ ասեք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել