Զինվորի կյանքի հետ կապված էմոցիա, որդեկորույս մոր պատկերի հետ կապված էմոցիա, պատերազմի վախի հետ կապված էմոցիա, Երևանի տեսքի նոստալգիայի հետ կապված, երաժշտություն սիրել-չսիրելու հետ կապված, վերջիվերջո նախանձի, ատելության և վրեժի (սրանք ամենացանկալիներն են) հետ կապված էմոցիա:

Հենց որ դիսկուրսը շեղվում է հուզական հունից դեպի ակադեմիական, մասնակիցների թիվը էականորեն նվազում է, երբեմն էլ՝ սպառվում: Մեր ազգի այս գավառական յուրահատկությունը շահարկող և անխնա շահագործող քաղաքական սուբյեկտները երբեք դրական արդյունք չեն կարող ապահովել, որովհետև առաջարկելու ռեալ բան չունեն: Այս կառույցների օրենքի կամ նախաձեռնության առաջարկի տակ էլ մի քողարկված սպեկուլյացիա կա: Անշուշտ, նույն գործիքներից օգտվում են նաև իշխանավորները, բայց նրանք ի պաշտոնե ստիպված են ինչ-որ գործ էլ անել, բյուջե մշակել, վիճակագրություն ուսումնասիրել: Ընդդիմության համար շատ ավելի հեշտ է այս պատասխանատվությունից էլ խուսափել:

Ոնց որ 6 տարեկան երեխային շեղես, որ իր պաղպաղակից մի հատ լպստես... Ու այնքան շեղես, որ պաղպաղակը հալի. ո՛չ դու կարգին կկշտանաս, ո՛չ էլ երեխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել