Tert.am-ը գրում է.

«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը մինչ հարց կուղղեր հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին, նկատեց, որ, ընդհանուր առմամբ, կողմ է, որ նախագծով ձևականությունը և մեռելածին դրույթները հանվել են:

Այնուհետև նա հարցրեց, թե փաստորեն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկն ընդունվել է, ըստ որի՝ պատգամավորը պարտավոր է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:

Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ հանձնաժողովի նիստին քննարկել են այս հարցը և եզրահանգել, որ դեմ չեն, որ ընդունելություն կազմակերպի։ «Բայց դա իրավունք է, ոչ թե պարտականությունը»,-ասաց նա և նշեց, թե դա հերթական ձևական կետ է դառնալու, որովհետև ոչ մեկ չի կարող սահմանել այն ընթացակարգը, թե ինչպես է ընդունում, որտեղ, ինչ կերպ: «Սա ամենազավեշտալի իրադարձությունը կարող է լինել, երբ օրինակ՝ պատգամավորը «վետերոկում» իր ընկերների հետ հանդիպի ու ձևակերպի թե հանդիպում է ունեցել»,- ասաց նա:  

Նա նաև անդրադարձավ խմբակցությունից հեռացնելու դրույթին, ըստ որի՝  խմբակցությունը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, ընդհուպ մինչև հեռացնելը:

«Սա լուրջ քննարկումների առարկա պետք է դարձնել, քանի որ Սահմանադրության հետ կապված, որովհետև պատգամավորն ազատ է իր գործունեության մեջ, նույնիսկ քվեարկության ժամանակ, նույնիսկ եթե դավաճանում է և այլ կերպ է քվեարկում, իր խնդիրն է»,- ասաց նա և ենթադրեց, որ հիմանական խնդիրն այստեղ է լինելու և պետք է սահմանադրական դատարանի փորձագետների հետ նույնպես հարցը քննարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել