Tert.am-ը գրում է.

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում է տեսնում: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Իրանի նախագահի այցով պետք է ամփոփվեն այս ընթացքում երկու երկրների հարաբերություններում եղած համագործակցության արդյունքները և նախանշվեն նորերը:

«Այս հարաբերություններում թե՛ իրանական կողմի, և՛ հայկական կողմի համար առաջնային է համարվում տնտեսական ոլորտը, որը կարիք ունի լրացուցիչ խթանման»,- ասաց նա՝ նկատելով, որ Իրանի կողմից Հայաստանը շատ կարևորվում է, քանի որ այն կապող օղակ պետք է լինի Պարսից ծոցի և Սև ծովի միջև:

Իրանագետը հիշատակեց կոմբինացված բեռնափոխադրումների ծրագիրը, երբ Եվրոպայից ժամանած բեռները վրացական նավահանգիստներից երկաթուղիով հասնելու են Երասխ, իսկ այդտեղից բեռնափոխադրող մեքենաներով բեռները տեղափոխվելու են Իրան:

«Կոմբինացված այս բեռնափոխադրումների ծրագիրը արդարացված է»,- ասաց նա:


Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Վարդան Ոսկանյանը մատնանշեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որի շնորհիվ Իրանը ևս մեկ հնարավորություն կունենա դուրս գալու Սև ծով, հետո նաև Եվրոպական շուկաներ և հակառակը: Ըստ իրանագետի՝ սա շատ կարևոր է Իրանի համար, քանի որ ազատվում  է  թուրքական ուղիներից կախվածությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել