Երեկ կարդացի, որ Արմենիա ԹՎ-ն սկսելու է հնդկական սերիալ ցուցադրել: Չեմ հավատում, ավելի ճիշտ, չեմ ուզում հավատալ: Հնդկական ֆիլմերն ու սերիալները ամենաէժան, սցենարային գծից զուրկ ու ծաղրի առարկա արտադրանքն են աշխարհում: Իհարկե, գաղտնիք չի, որ ինչքան ցածրամակարդակ ու պրիմիտիվ է ցուցադրածը, այնքան մեծ լսարան ու ռեյթինգ է ունենում, այնքան ավելի շատ են դա քննարկում ու հերոսների հիմար կերպարներին նմանակում: Բայց պրիմիտիվությունն էլ պետք է սահման ունենա: Պետք չի ռեյթինգի հետևից վազելով ամեն բան ցուցադրել:
Հիմա ի՞նչ, Արմենիա՛, հաջորդը պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմե՞րն են լինելու: Բա ինչի՞ եք սպասում, դրանք էլ լավ լսարան կհավաքեն, միանգամից հնդկականից հետո էլ դա ցուցադրեք...
Դուք գոնե նայե՞լ եք ձեր գովազդած ֆիլմի անոնսը:
« ...Նա հասարակ մի աղջիկ է, ով, ապրելով հասարակ ընտանիքում, երազում է լավ կյանքի մասին...». նման սցենար արդեն առաջին դասարանցին էլ կարող է գրել, ի՞նչ վարկանիշի ու քննարկումների մասին է խոսքը:
Հուսով եմ՝ հետ կկանգեք ձեր նորմալ հեռուստաալիքը վարկաբեկող այս քայլից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել