Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը: Սահակյանը շեշտեց, որ նոր կանոնակարգը սահմանելիս բացառապես վերցրել են նոր Սահմանադրության դրույթները:  

Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանները և հերթական նիստերն աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կանցկացվեն: «Երկուշաբթի օրը կլինի խորհրդի նիստերի օր, որտեղ քննարկվում և ձևավորվում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը։ Դրանից հետո՝ երեքշաբթի օրն՝ առավոտյան 10: 00-ից, սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել մինչև օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր»,- ասաց նա և նշեց, որ նման ճկուն համակարգ են կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն:  

Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե օրակարգային հարցերը սահմանելուց հետո նիստը չի սպառվում, վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև 24: 00-ն:

Հիմնական զեկուցողը նշեց, որ, ըստ կանոնակարգի, ԱԺ-ն ունի հետևյալ մարմինները՝ պատգամավոր, ԱԺ նախագահ և տեղակալ, խմբակցություններ, խորհուրդ և հանձնաժողովներ: Ըստ նրա՝ նորությունը խորհուրդն է, որը կոլեգիալ մարմին է և ձևավորվում է հանձնաժողովի ներկայացուցիչներից, խմբակցություններից, նախագահից և տեղակալներից: Եթե օրակարգը ձևավորելը նախկինում ԱԺ նախագահի տիրույթում էր, այժմ կոլեգիալ մարմին է ձևավորում, այսինքն՝  ընդդիմությունը, իշխանությունը, հանձնաժողովը կներկայացնեն իրենց հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել