Картинки по запросу kashel1. Բողկը մանր քառակուսիներով կտրատել, լցնել պղնձի մեջ և վրան շաքարավազ լցնել։ 2 ժամ եփել ջեռուցում, ստացված զանգվածը քամել և ստացված հյութը լցնել ապակե տարայի մեջ։ Խմել օրական 3-4 անգամ՝ 2 թեյի գդալ, ուտելուց առաջ և գիշերը՝ քնելուց առաջ։

Սև բողկը լվանալ, միջուկը փոքր-ինչ հեռացնել և առաջացած փոսիկի մեջ մեղր լցնել։ Մի քանի ժամ հետո արտադրված հյութը օրական 3 անգամ խմել։

1․ մեծահասակներին — 2 ճ․ գդալ
2․ 4-14 տարեկան երեխաներին — 1 ճ․ գդալ
Քնելուց առաջ խմել 200 մլ տաք կաթի և 1 ճ/գ մեղրի խառնուրդ։

2. Հազի և շնչահեղձության դեպքում հիանալի միջոց է եփած և խորոված տանձը։
Բարձր ջերմության դեպքում չորացրած տանձի եփուկը հագեցնում է ծարավը․ 1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա 500 մլ ջուր լցնել և 20 րոպե եփել։ Թրմել 4 ժամ՝ փաթաթված վիճակում։ Քամել։ Խմել 100 մլ օրական 4 անգամ, ուտելուց առաջ։

3․ Խորխը հեշտ հեռացնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում մի քանի անգամ խմել 1 ճ/գ մեղրով խառնած լոռամրգի հյութ կամ լոռամրգի օշարակ: Միաժամանակ թեյի փոխարեն խմեք ելակի չոր մրգերից կամ տերևներից պատրաստված եփուկ։

4. Չոր հազի դեպքում անհրաժեշտ է ինհալիացիա անել։ 1 ճաշի գդալ մանրացրած էվկալիպտի տերևները, 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկները և 1 ճաշի գդալ մատուտակի արմատները խառնել, վրան լցնել 200 մլ եռջուր,  5-10 րոպե թրմել, ապա գոլորշին ներշնչել։  
Մանկահասակ երեխաներին կյանքի առաջին տարիներին ինհալիացիա չի կարելի անել, բարձր ջերմաստիճանի դեպքում ևս խորհուրդ չի տրվում։

5. Խրոնիկ հազի բուժման դեպքում խորհուրդ է տրվում թրջոցներ դնել։ 1 ճաշի գդալ ալյուրը, մեկ ճաշի գդալ մանանեխը, 1 ճաշի գդալ ձեթը, 1 ճաշի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ օղին խառնել, ջրային բաղնիքում անընդհատ խառնելով տաքացնել։ Ստացված «խմորը» տարածել թանզիֆից պատրաստած վիրակապի վրա և դնել կրծքավանդակին։ Վրան ծածկել պոլիէթիլենով և տաք շարֆ փաթաթել։ Թողնել մինչև վիրակապը հովանա։

6. Լավ հասած 2 բանանը մանրացնել, վրան տաք ջուր լցնել և 10 րոպե եռացնել։ Քամել, մեղր ավելացնել և տաք վիճակում խմել։

7. 100 մլ բողկի կամ գազարի թարմ հյութը խառնել 100 մլ կաթին կամ մեղրի ըմպելիքին։ Խմել 1 ճաշի գդալ՝ օրական  6 անգամ։

8. 1 ճաշի գդալ քացախը, 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը և 1 ճաշի գդալ կամֆորան խառնել, ապա բրդից շարֆը թրջել այս խառնուրդով և դնել կրծքավանդակին։

9. 10 հատ արմավի (финик) վրա 500 մլ ջուր լցնել և 30 րոպե եփել: Քամել և չոր հազի դեպքում տաք վիճակում խմել։

10. 30 գ չամիչը 45 րոպե թողնել սառը եռացրած ջրի մեջ: Քամել։ Քնելուց առաջ այն ուտել՝ տաք կաթ խմելով։ Այն օգնում է նույնիսկ ուժեղ հազի դեպքում։

11. Երեխաների հազի դեպքում կօգնի հետևյալ խառնուրդը․ գրեթե նույն քաշի 1 խնձորը, 1 սոխը և 1 գազարը մանր քերիչով քերել, վրան 2 ճաշի գդալ մեղր ավելացնել և լավ խառնել։ Տաք խառնուրդը տալ երեխաներին 1 թեյի գդալ՝ օրական 4-5 անգամ։

12. 2 ճաշի գդալ քերած խնձորը, 2 ճաշի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ քերած սոխը խառնել։ Օգտագործել տաք վիճակում, 1 թեյի գդալ՝ օրը 4-7 անգամ։

13. 1 ճաշի գդալ հաղարջի չորացրած տերևները և 1 ճաշի գդալ լորենու տերևները մանրացնել, վրան 200 մլ եռացող ջուր լցնել։ Թրմել 30 րոպե։ Խմել որպես թեյ օրական 3-4 անգամ։

14. Խառնել 300 գ կարագ, 300 գ մեղր, 200 գ շաքարավազ և 100 գ բնական կակաոյի կարագ կամ կակաոյի փոշի։ Անընդհատ խառնելով՝ տաքացնել ջրային բաղնիքում, բայց չթողնել, որ եռա։ Երբ զանգվածը միատարր դառնա, կրակից վերցնել։ 1 ճաշի գդալ խառնուրդը լցնել 200 մլ տաք կաթի մեջ, խառնել։ Խմել տաք վիճակում, օրական 3-4 անգամ և անպայման քնելուց առաջ։

15. Հազը մեղմելու և խորխի անջատման համար կօգնի հետևյալ բաղադրատոմսը. 2 ճաշի գդալ մեղրը և 2 ճաշի գդալ օղին խառնել, ավելացնել 1 հում ձվի դեղնուց։ Օգտագործել ուտելուց առաջ, օրը 3 անգամ՝ 1 թեյի գդալ։

16. Խորանարդներով կտրտած 10 սոխի և 1 գլուխ մանրացրած սխտորի վրա 500 մլ կաթ լցնել և եփել, մինչև փափկի։ Խառնուրդին ավելացնել անանուխ և լորենու մեղր։ Թրմել 1 ժամ, խմել 1 ճաշի գդալ՝ օրը մի քանի անգամ։

17. 250 գրամ մեղրը և 1 թեյի գդալ կոճապղպեղի աղացած արմատները լցնել պղնձի մեջ և եփել, մինչև թանձրանա։ Պատրաստի խառնուրդը թողնել մի քիչ հովանա։ Բաժանել 15 մասի։ Օրական ընդունել 2-3 սառնաշաքար։ 3-5 օրվա ընթացքում հազը կանցնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել