Tert.am-ը գրում է.

ԱԺ արտահերթ նիստը սկսվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Վերջինս նախ անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ Արամ Մանուկյանի ելույթին տված գնահատականներին, այնուհետ որոշեց, ինչպես ինքը որակեց, «կանգնել Արամ Մանուկյանի թասիբին»:


Նա շեշտեց, որ ԱԺ նիստերը նախագահողների բոլոր իրավունքները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ըստ որի՝ իրենց ելույթներից հետո մեկնաբանություններ անելով նիստի վարողները սիստեմատիկ ու կոպտորեն խախտում են ԱԺ կանոնակարգ օրենքը:

«Ով՝ ով, բայց Հերմինե Նաղդալյանը 90-ական թթ-ի վերաբերող որևէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիներին այդքան համառորեն աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց Համազգային շարժման իշխանությանը և առաջին նախագահին: Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի ցուցակում նա զբաղեցրել է 222-րդ տեղը։ Եվ երբ նա հնչեցնում է կարծիք, թե ՀՀՇ այդ ժամանակ պոլի փետեր էր նշանակում, խորհուրդ եմ տալիս զգույշ լինել, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»,- ասաց Զուրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել