Կանաչ թեյը իր միզամուղ հատկությունների շնորհիվ կարելի է օգտագործել նաեւ նիհարելու ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով։

Առաջարկում ենք մի միջոց կանաչ թեյը նիհարելու նպատակով կիրառելու համար։

Կանաչ թեյով դիետա պահելը բավականին պարզ ու հեշտ է։ 10 օրվա ընթացքում պետք է օրական երկու լիտրից ոչ պակաս կանաչ թեյ խմել (առանց կամ շատ քիչ շաքարով)։ Ի դեպ՝ այս ընթացքում ուտեստների քանակը պետք չէ սահմանափակել, սակայն սննդակարգից հարկավոր է բացառել յուղալի կերակուրները, քաղցրեղենը եւ հացաբուլկեղենը։ Օրվա ընթացքում երկու լիտր կանաչ թեյը պետք է բաժանել հինգ-վեց համամասնության եւ խմել մինչեւ  երեկո. գիշերը խորհուրդ չի տրվում կանաչ թեյ խմել, քանի որ այն մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում։ Այս դիետայի օգնությամբ կարելի է ազատվել 2-3 կգ-ից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել