Օրերս փողոցում կնոջ հետ դաժան հաշվեհարդար տեսնող Ջունգլը, որը տարիներ առաջ ծեծի էր ենթարկել ազատամարտիկին, որի հետևանքով վերջինս մահացել էր, չի պատժվել, քանի որ ճիվաղ դատական համակարգ ունենք, որտեղ նույնիսկ ամենասովորական և մի կաթիլ քաղաքական կոնտեքստ չունեցող գործը անաչառ ընթացք չի ունենում։ Ջունգլը հասարակության համար վտանգավոր է, այս մարդը այսքան ժամանակ դրսում է եղել և ազատորեն աջ ու ձախ ծեծել ու ջարդել է, քանի որ անպատժելի է եղել, քանի որ այս դատական համակարգը Ջունգլի նմանների պաշտպանն է։
Պարզվում է՝ Ջունգլի մայրը դատի է տվել սպանված ազատամարտիկի քրոջը՝ իրենց «բարի համբավն արատավորելու համար»։ Իսկ իրականում տուժած ընտանիքը դատարանի կայացրած որոշման հետևանքով, դատարանի՝ սպանությունը կոծկելու հետևանքով ստիպված է երկու միլիոն դրամ վճարել մարդասպանի ընտանիքին։
Այս դատական համակարգն իր ճիվաղներով հանդերձ պետք է քանդել և արդարության տարրական դրույթների վրա հիմնվող դատարան ստեղծել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/196779010729166?notif_t=close_friend_activity¬if_id=1480394810290166
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել