Image result for կուսակցություններԿուսակցությունների մասին նոր օրենքը դյուրացնելու է կուսակցություն ստեղծելու գործընթացը։ Համաձայն դրա՝ կուսակցություն գրանցելու համար պահանջները կմեղմացվեն, օրինակ՝ 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, իսկ 2000-ի փոխարեն՝ 1000 անդամ կարող է ունենալ կուսակցությունը։ Իհարկե, երկու միլիոն բնակչություն էլ չունեցող երկրում, երբ գոյություն ունեն հազարավոր կուսակցություններ, այսպիսի օրենք ընդունելը թիվ մեկ առաջնահերթություն էր։ Բայց այս օրենքով ոչ միայն դյուրացվում է կուսակցություն ստեղծելու գործընթացը, այլ շարունակվում է մեր երկրում քաղաքական այս մշակույթի նկատմամբ բացասական և անկարևոր ընկալումների արմատացումը։
Մեր երկրում կան բազմաթիվ կուսակցություններ, մարդ-կուսակցություններ, որոնց անունը քաղաքացին բնականաբար չգիտի, և որոնք գոյություն չունեն քաղաքական դաշտում, քանի որ ո՛չ հստակ տեսլական ունեն, ո՛չ էլ գաղափարախոսություն, պարզապես մի պահ կարծել են, թե կուսակցություն է, թող լինի, կարող է մի օգուտ բերի։ Այս սկզբունքով են ստեղծվել նույնիսկ քաղաքական դաշտում այսօր քիչ թե շատ ակտիվ ուժեր։ Եվ սա մեծապես ազդում է կամ ավելի շուտ հանդիանում է կուսակցական ինստիտուտի նկատմամբ մեր երկրում գոյություն ունեցող համատարած անլուրջ մոտեցման պատճառը։
Այնինչ անկնալվում էր կուսակցություն ստեղծելու ոչ թե ավելի մեղմ, այլ չափազանց խիստ չափանիշներ, որոնք մեջ պարտադիր պայման պետք է լիներ ինչպես քաղաքական հստակ ուղեգծի, այնպես էլ քաղաքական դաշտի և երկրի բարելավմանն ուղղված հստակ ծրագիրը՝ իր նպատակներով և միջոցներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել