Չնայած նրան, որ Դանիայում մարմնավաճառությունն օրինականացված է, բայց, միևնույնն է, սիրո վաճառականների օրը այդքան էլ հարթ չի անցնում: Այդ իսկ պատճառով էլ մի հնարամիտ դանիացի սկսել է Sexelance անվան տակ առաջին օգնություն ցուցաբերել մարմնավաճառներին: Վերջիններս սահմանված սակագնի դիմաց կարող են կանչել Sexelance և օգտվել դրա ներսի ծառայություններից՝ սկսած հակաբեղմանվորիչներից և պահպանակներից, վերջացրած սեռական հարաբերություններ ունենալու համար նախատեսված հարմարությունից: Այս ամենի գինը չի գերազանցում էժանագին հյուրանոցում մեկ համարի գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել