Tert.am-ը գրում է.

Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի տարածքում գտնվող համալսարանի մոտ մի խումբ մարդկանց վրա հարձակում գործած անձը Սոմալիի 18-ամյա քաղաքացի է: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝  հանցագործը ԱՄՆ-ում բնակվելու օրինական թույլտվություն է ունեցել: Նրա արարքի դրդապատճառները մինչ օրս անհայտ են:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր ոստիկանական վարչության ղեկավար Քրեյգ Սթոունը, տղամարդը սկզբում ավտոմեքենայով դուրս է եկել մայթ և վրաերթի ենթարկել մի քանի մարդու, իսկ հետո մսագործի դանակը ձեռքին սկսել է հետապնդել մարդկանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել