Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն անդրադարձել է КВН-ի 55 ամյակի ժամանակ ցուցադրված համարին, որտեղ Միխայիլ Գալուստյանը իրեն է նմանակում.

«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան… Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրինք… Ակցենտի հետ ամեն ինչ OK էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որպեսզի հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում ման էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին!)))) Չգիտեմ, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն»

A video posted by Ramzan Kadyrov (@kadyrov_95) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել