Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն Հայաստանում հունիսի 17-ի և սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Ներկայացնում են դեսպանատան տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ.

«ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Մենք այս համաձայնությունը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Հիմք ընդունելով 2015թ.  դեկտեմբերին նախագահ Սարգսյանի ելույթում հնչեցված երաշխիքները՝ մենք լրջությամբ ենք ընդունում ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ 2017թ.  խորհրդարանական ընտրություններն «անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել