Похожее изображениеՈւսումնասիրելով 2016 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները՝ պարզ է դառնում, որ մեր տնտեսությունը զգալիորեն ավելացրել է արտահանման ծավալները:

Մասնավորապես այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն ավելացել է 19.8 տոկոսով:
Եթե ուսումնասիրենք արտահանման ցուցանիշները ամիս առ ամիս, ապա կտեսնենք, որ ամենամեծ դրական տարբերությունը արձանագրվել էր օգոստոսին, երբ մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշի համեմատ արտահանման ծավալները աճել էին 37.2 տոկոսով:

Չնայած տարին դեռ չի ավարտվել և ամփոփել այն դեռևս վաղ է, սակայն արձանագրվող ցուցանիշները արդեն իսկ խոսում են արտահանման բարելավված քաղաքականության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել