Tert.am-ը գրում է.

Ծնունդով Թուրքիայից հայտնի հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին միջազգային ներդրողների շուկայում Թուրքիայի դրական իմիջը դեռևս չի փչացել, սակայն այդ գործընթացն արդեն կարելի է սկսված համարել:

«Թուրքիան շատ քիչ ժամանակ ունի: Շենքը դեռ չի փլուզվել, բայց կարող է փլուզվել: Մեկ-երկու տարվա ընթացքում դա կարող է պատահել», - հայտարարել է տնտեսագետը:

Աջեմօղլուն ընդգծել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները վերջ չդնեն երկրի ներսում օր օրի ահագնացող բռնությունների ալիքին և արտաքին քաղաքականության մեջ թույլ տված սխալներին, ապա առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսությունը կարող է վերջնականապես կործանվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել