Tert.am-ը գրում է.

Հայաստանում Ամերիկյան Առևտրի պալատը (AmCham) տարեկան ժողովի ժամանակ խորհրդի կազմի նոր ընտրություններ է անցկացրել, որի արդյունքում նախագահ Տիգրան Ջրբաշյանն իր պաշտոնը զիջել է Contour Global ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արա Հովսեփյանին:

Tert.am-ի հետ զրույցում AmCham-ի նախկին նախագահն ասաց, որ պաշտոնը ստանձնելիս իր համար կարևոր էր, որ կառույցի հիմնական ու միակ կարողությունները ստեղծվեն անդամավճարների միջոցով, աշխատանքի ֆորմատը չլինի միանձնյա՝ նախագահն ընտրվի ժամանակ առ ժամանակ:

Նոր կազմն, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բավական ուժեղ է:

«Ես զիջեցի իմ տեղը, որովհետև անպայման ցանկացա, որ ավանդույթը շարունակվի՝ նորարյուն մարդիկ գան ու շարունակեն աշխատանքները, ինչպես ինձ էր փոխանցված: Իհարկե, դա կապված էր նրա հետ նաև, որ իրականության մեջ աշխատանքային ծավալը բավական մեծ էր, եթե լուրջ ես մոտենում խնդիրներին: Բացի դրանից՝ կառուցի հետագա ընդլայնման համար կարևոր էր, որ կառույցը լինի բազմադեմք: Կարծում եմ՝ նոր խորհուրդը մեծ վստահություն կունենա, մրցակցություն կար, խորհրդի կազմում ուժեղ մարդիկ կան»,- նշեց Ջրբաշյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել