Image result for հհկ 16 համագումարԸնտրություններ՝ առանց ինտրիգի

ՀՀԿ համագումարում «գաղտնազերծված» տեղեկատվությունն այն մասին, որ հաջողության դեպքում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը կրկին կվստահվի Կարեն Կարապետյանին, վերջնականապես մի կողմ հրեց քաղաքական դաշտում շոշափվող ինտրիգը:

Ընդ որում՝ ցավալի է, որ քաղաքական դաշտի առանցքային ինտրիգը հենց սրա շուրջ է, այս ամենի շուրջ էին նաև լրատվական հիմնական անդրադարձները:
Խորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ քաղաքական դաշտի հիմնական քննարկումը սրա շուրջ էր, այնինչ առկա իրավիճակի պայմաններում դա պետք է լիներ ոչ իշխանական դաշտում ձևավորվող քաղաքական դաշինքների, նախապատրաստական աշխատանքների և, ինչու չէ, նոր բևեռի ձևավորման շուրջ:

Որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ, պոտենցյալ ընդդիմության դաշտում հանդես եկող ուժերն ու անհատները կամովին խաղը հանձնել են իշխանությանը, որի պարագայում 2017 թվականի ընտրությունների ժամանակ իշխանությունն առավել ճկուն կտիրապետի իր ռեսուրսներին՝ իր համար ցանկալի արդյունքի ակնկալիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել