Pastinfo.am-ը գրում է.

Բժշկական մասնագիտական կրթություն ունեցող կինը բենզին է ներարկել տղամարդուն, ինչի հետևանքով վերջինս ինֆարկտից մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ բժշկական մասնագիտական կրթություն ունեցող Կարինե Հովհաննիսյանը, գործով տուժող Ռուբիկ Հովհաննիսյանին ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ դրսևորել է անփութություն. ցավազրկող դեղամիջոցների հետ միասին, տուժողի ներկայացմամբ և պահանջով, վերջինս ներարկել է նաև սուր հոտ ունեցող լուծույթ:

Ներարկումը կատարել է տղամարդու աճուկային աջ հատվածից:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ այդ լուծույթը բնակարան է բերվել Ռուբիկ Հովհաննիսյանի կողմից և եղել է ապակյա՝ առանց պիտակի սրվակում:

Ըստ փորձաքննության եզրակացության` ներարկված լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից Ռ.Հովհաննիսյանը մահացել է:

Կարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ (անզգուշությամբ մահ պատճառելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել