Սիրիական բանակը Հալեպում առաջ է գնում: Այդ մասին արդեն բազմաթիվ են տեղեկությունները ոչ միայն պռոիշխանական լրատվամիջոցներում, այլև ընդդիմադիր համացանցային տիրույթում:
Հալեպում պաշարված ընդդիմադիրների (նաև իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներ) շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Զգուշավորությունն այս պարագայում, կարծում եմ, ավելորդ չի լինի նաև Հալեպի այն թաղամասերի բնակչության համար (նաև հալեպահայերի), որտեղով անցնում է ռազմաճակատի գիծը:
Փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը շատ արագ է փոխվում Սիրիայում՝ ստանալով անկանխատեսելի ուրվագիծ, հետևաբար ուրախանալ ստեղծված իրողության համար և մեծ հույսեր կապել տվյալ իրավիճակում, դեռևս վաղ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել