Image result for հհկ 16 համագումարՀՀԿ համագումարին բազմաթիվ թվային, տնտեսական մանիպուլյացիաներ եղան։ Եթե Հայաստանում չապրեի և տեղյակ չլինեի ներհայաստանյան իրավիճակից, լսելով ՀՀԿ-ականներին՝ կմտածեի, թե առնվազն միջին եվրոպական երկրի ՀՆԱ-ով և տնտեսական դինամիկայով երկրում ենք ապրում։ Տնտեսական ցուցանիշներն աղավաղելը կամ դրանք չափազանցված դրական երանգավորումների տակ ներկայացնելու ավանդույթը սկսվեց Պուտինից, որը, չգիտես ինչպես, հաշվել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն ոչ ավել, ոչ պակաս, աճել էր 10 տոկոսով։
ՀՀԿ-ականներն էլ մտածեցին, թե սա ԵՏՄ-ն կամ իրենց ներհայաստանյան տնտեսական «քաղաքականությունը» լավը ներկայացնելու հրաշալի մանիպուլյացիա է, հնարք, որը կարելի է անընդհատ կիրառել, տնտեսության խայտառակ ցուցանիշները կոծկելու և ապաշնորհ կառավարման հետևանքները դրական արդյունք ներկայացնելու համար։
Իհարկե, այս մարդիկ կտրված չեն իրականությունից և շատ լավ տիրապետում են Հայաստանի ազատ անկման մեջ գտնվող տնտեսական ցուցանիշներին, բայց այստեղ ամենաանհանդուրժելին և՛ հասարակության, և՛ ԶԼՄ-ների, և՛ ազնիվ փորձագետների համար իրականության հետ որևէ կապ չունեցող մի զուգահեռ իրականություն ստեղծելու և այդ շինծու իրականությունը հասարակությանը պարտադրելու փորձերն են․ ելույթ կունենան, լավ-լավ թվեր կասեն, իրենց կծափահարեն, հետո ինչ, որ Հայաստանում կյանքն անտանելի է դառնում, օրեցօր աճում է աղքատությունը։ ՀՀԿ-ականներին դա չի հետաքրքրում, իրենք բոցաշունչ ելույթներում և տնտեսական ամպագոռգոռ թվերով արդեն «ապացուցել են», որ լավ են կառավարում երկիրը և նվիրված են հայրենիքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել