Image result for турция и европаԵվրոպան և Արևմուտքը սկսել են պատժել Թուրքիային:
Թուրքիայի վրա Ռուսաստանի հետ մերձեցումը թանկ է նստելու: Եվրոպան արդեն կատարել է առաջին քայլը, որը ակնարկ է Թուրքիային: Եթե Թուրքիան շարունակի վարել նույն արտաքին քաղաքականության կուրս, եթե Թուրքիան չենթարկվի Եվրոպային և Էրդողանի բնութագրմամբ՝ ևս 53 տարի Եվրոպայի դռների մոտ չսպասի եվրաինտեգրմանը, ապա ողջ աշխարհը մեկը մյուսի հետևից կճանաչեն Թուրքիայի սահմանակից և Թուրքիայի տարածքում ստեղծվող կամ ստեղծված քրդական ինքնավարությունները: Սրա վառ ապացույցն է երեկ Օսլոյում Ռոժավայի հյուպատոսության բացումը, իսկ այսօր Թուրքիայի հարավ-արևելքում, ըստ ոչ պաշտոնական հաղորդագրության, քրդական ինքնավարության ստեղծումը իր կենտրոնով: Թուրքիան այսօր արդեն ստիպված է եղել վերացնել Դիրաբեքիրի Սուր քաղաքի ռազմական դրությունը և թույլատրել քրդերին վերադառնալ քաղաք, որպեսզի մեղմի քրդական լարվածությունը: Սակայն, ինչպես հաղորդում են իմ աղբյուրները, քրդերը հրաժարվել են վերադառնալ ավերակ դարձած Սուր, փոխարենը ամրացել են Թուրքիայի հարավ-արևելքում և նպատակ ունեն գրոհով տեր դառնալ Սուրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել