Մեզանից յուրաքանչյուրը ունիկալ է ինքնին:

Միանման դիմագծերով երկու մարդ չի լինում:

Հատկապես դա վերաբերվում է աչքերի ձևին:

Այս առանձնահատկությունները պետք է հաշվի առնել դիմահարդարման ժամանակ:

Պայմանականորեն աչքերի ձևերը բաժանվում են հետևյալ տիպերի՝ նշաձև աչքեր, իրար մոտ աչքեր, կախ անկյուններով աչքեր, ուռուցիկ, դուրս ցցված աչքեր, խորը աչքեր, կախված կոպերով աչքեր:

Դասական են համարվում նշաձև աչքերը: Սակայն աչքերի հարդարման միջոցով կարելի է ձևափոխել աչքի ձևը, օրինակ՝ կախված կոպերը վերածել ավելի բաց հայացքի կամ խորացնել, ներս գցել դուրս ցցված աչքերը:

Մեծ նշանակություն ունի ստվերաներկի երանգը. մուգ գույները փոքրացնում են աչքերը, իսկ բաց երանգները, հակառակը, մեծացնում են:

Картинки по запросу

Դիտելով այս տեսանյութը՝ դուք կիմանաք, թե ինչպես է պետք աչքերը հարդարել՝ կախված ձեր աչքերի ձևից, որպեսզի միշտ հիանալի տեսք ունենաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել