Картинки по запросуԿանայք, չգիտես ինչու, կարծում են, որ տղամարդիկ հիմար են և պատրաստ են ներել ամեն ինչ։

Սակայն իրականությունը այլ է։

Տղամարդու հետ պետք է վարվել այնպես, ինչպես ցանկանում եք, որ ձեզ հետ վարվեն ուրիշները։

Ուստի կան որոշ երևույթներ, որոնք նույնպես աններելի են նրանց համար։

 

Դավաճանություն

Երբ կինը դավաճանում է տղամարդուն, ստիպում է վերջինիս հասկանալ, որ նա ոչինչ է կնոջ կյանքում, և իրենց համատեղ կյանքը ուղղակի պատրանք էր։ Սա թիկունքից հարված է տղամարդու համար։ Տղամարդը կարող է ներել և հասկանալ, որ կինը սեփական անձը գերադասում է իրենց համատեղ հարաբերություններից, բայց դավաճանությունն աններելի է։

Հիմար կանայք

Տղամարդիկ ատում են հիմար կանանց։ Այն տարածված կարծիքը, որ տղամարդիկ սիրում են գեղեցիկ հիմարիկների, ուղղակի առասպել է, և դա այլևս արդիական չէ։ Տղամարդն իր կողքին ցանկանում է տեսնել հմայիչ և խելացի կնոջ։

Մերժում

Տղամարդիկ չեն կարողանում հանդուրժել, որ կինը տևական ժամանակ չի ցանկանում սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Տղամարդը երբեք չի մոռանա ձեր «ես հոգնած եմ» կամ դասական դարձած «գլուխս ցավում է» արտահայտությունը։

Համեմատություն

Ոչ մի տղամարդ չի ներում այն կնոջը, ով իրեն համեմատում է մեկ ուրիշի հետ։ Տղամարդը պետք է միակն ու անկրկնելին լինի կնոջ կյանքում։ Նա ցանկանում է լինել ձեր ընտրյալը, և պետք չէ համեմատել նրան այլ տղամարդկանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել