The 16th congress of the ruling Republican Party of Armenia (RPA) Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին վարչապետի պաշտոնում վերանշանակումն անխուսափելի է այլևս։ Սա այս նիստի գլխավոր հարցն էր, ու հետագա քաղաքական զարգացումները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ ՀՀԿ ռեբրենդինգի գործընթացի կազմակերպումն այս պահին դրված է վարչապետի ու ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի վրա։ Նրանց իր ելույթում աջակցություն հայտնեց նաև Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է՝

ա. ՀՀԿ ներսում դեռևս լուրջ դերակատարում ունեցող Հովիկ Աբրահամյանը կարծես թե վերջնականապես հայտնվում է off side-ում, քանի որ երբեք չի թաքցրել իր քաղաքական ամբիցիաները։ Какой нибудь մարզպետի պաշտոնը նրա հագով չէ, կամ էլ պարզապես ցանկություն չունի։ Կարապետյանը բոլոր առումներով ձեռնտու տարբերակ է Սերժ Սարգսյանի համար, որովհետև, ի տարբերություն Արգամիչի, ներքին քաղաքական հարցերին խառնվելու հավականություններ չի դրսևորում ու ընդունելի է նաև ռուսական իշխանությունների համար։ Այժմ Աբրահամյանը կա՛մ պետք է համակերպվի այս իրավիճակի հետ ու զբաղվի գյուղատնտեսությամբ ու թոռներով, կա՛մ ռեաբիլիտացիայի երկրորդ փորձը կազմակերպի խնամիական շրջանակների միջոցով։ Այս ամենի մեջ նորից նալ ու մեխի արանքում է հայտնվում Գագիկ Ծառուկյանը, ով չի բացառել իր՝ քաղաքականություն վերադառնալու շանսերը։ Չի կարելի ասել, թե վերջինս այս ամենը չի գիտակցում, բայց այնպես էլ չէ, որ լիովին վերահսկելի է Սերժ Սարգսյանի կողմից։ Ամեն դեպքում Ծառուկյանը դեռ մնում է գործոն ու այս անգամ քաղաքական գործընթացների վերաբերյալ երևի թե ընդունի կրավորական կեցվածք՝ ԲՀԿ բեկորներից կազմված ու այդ բեկորների հարող ուժերին սատարելու միջոցով։

բ. Մնացած քաղաքական ուժերի համար այլևս անխուսափելի է դառնում դաշիքների ձևաչափով ընտրություններին մասնակցելը։ Ենթադրյալ արևմտամետներին հաջող պայմանավորվածությունների արդյունքում կհաջողվի հաղթահարել թույլատրելի բարիերը, ինչը, սակայն, կարճաժամկետ էֆեկտ կունենա, քանի որ, չունենալով հստակ ծրագրային, տնտեսական, թիմային մոտեցումներ, վաղ թե ուշ բախվելու են տարակարծությունների ու արժանանան այն ճակատագրին, որոնք ունեցան նախորդ դաշինքները։

գ. Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին «թոշակի ուղարկող» դավադրապաշտների ցանկությունները այս առումով քչացան՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը նորից չխոսեց, թե ինչով է զբաղվելու նախագահի լիազորությունների ավարտից հետո։ Սա կարելի է հասկանալ մանավանդ հուլիսյան դեպքերից հետո, երբ պարզ դարձավ, որ բացթողումը ներքին ինքնակազմակերպման արդյունք է եղել։ Ամեն դեպքում պարզ է դառնում, որ, ի տարբերություն անցած ութ տարիների, Սարգսյանը կարծես թե նշմարել է իրավահաջորդ դեմքերի, սակայն կարծել, թե սրանով կազմակերպում է իր նահանջը, միամտություն կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել